|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բրիտանական Evening Standard պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ եվրոպացիների անվտանգությունը սկսվում է Թուրքիայից:
Ըստ Demokrathaber-ի՝ հարցազրույցի ընթացքում նա խոսել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների և Եվրամիության հետ կնքված միգրացիոն համաձայնագրի մասին:
«Այն պատճառով, թե բարկացած ենք Եվրոպայի վրա, դեռ չի նշանակում՝ պետք է թույլ տանք, որ Թուրքիայում գտնվող սիրիացիները մահանան վտանգավոր ջրերում: Եվրոպայի և եվրոպացիների անվտանգությունը սկսվում է Թուրքիայից: Եթե Թուրքիան չձեռնարկի անվտանգության համապատասխան միջոցառումներ, Եվրոպան անվտանգ չի լինի», - ասել է Յըլդըրըմը: