|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի Աֆրին քաղաքում ծավալած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում կմտնի նաև շրջանի շրջկենտրոնը հանդիսացող նույնանուն քաղաք:
Ըստ Birgun-ի՝ Յըլդըրըմը պնդել է, թե իբր իրենց նպատակը խաղաղ բնակիչներին հարվածելը չէ, այլ քաղաքն ահաբեկիչներից մաքրելը:
Հիշեցնենք, որ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ին: Գործողությունների ընթացքում զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: