կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-08 23:18
Հասարակություն

Բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նիգավան-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «КамАЗ» մակնիշի 440 OC 61 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 RT 254 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի 35 NP 385 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ.  Մ.)  արգելափակվել է Կանիաշիր գյուղի սկզբնամասում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 ZL 511 պետհամարանիշով  ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին ձնաբերի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (50 ուղևոր):