|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեկտեմբերի 8-ին, ժամը 03:37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Focus» մակնիշի 35 GZ 716 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլ. սյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել՝ 1994 թ. ծնված Հ. Զ.-ին և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա. վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: