|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը «դժբախտ պատահար» է անվանել։
«Ռուսաստանը Նավալնիի առողջությանը որևէ կերպ վնասելու պատճառ չուներ, բացարձակապես ոչ մի պատճառ: Մարդը պատիժ էր կրում, որը դեռ մի քանի տարի պետք է կրեր։ Կարծում եմ՝ դա պատահականություն է, պատահում է»,- նրա խոսքը մեջբերում է Говорит Москва ռադիոկայանը։
Սենատորը նաև ասել է, որ «աղմուկ անել պետք չէ», քանի որ Արևմուտքը կարող է «օգտվել այս իրավիճակից» իր նպատակների համար։