Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի 81 OM 888 (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Ա.) և «Opel Astra G» մակնիշի 35 PL 456 (վարորդ՝ 1962 թ. ծնված Կ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Հ.-ը՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: