|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օգոստոսի 23-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 TV 957 (վարորդ՝ Գ. Մ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 34 VM 063 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները: