Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրեցինք, որ 65 տարի անց կայացել է Թուրքիայի նախագահի այցը Հունաստան:
Հունաստանում գտնվող Էրդողանը հանդիպել է հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում հույն նախագահը Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններով է հանդես եկել:
Հիշեցնենք, որ Հունաստան մեկնելուց առաջ Էրդողանը կոչ էր արել վերանայել Լոզանի պայմանագիրը:
«Այս համաձայնագիրը սահմանում է մեր երկկողմ հարաբերություններն ու մեր սահմանները: Համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունների առումով բացթողում չունի, չի ներառում որևէ վիճելի տարածք: Չենք կարծում, որ պայմանագիրը քննարկելու կամ վերանայելու ենթակա է: Այս համաձայնագիրը սահմանել են երկու երկրներում ապրող փոքրամասնությունները: Հունաստանը պաշտպանում է այս պայմանագրից բխող բոլոր իրավունքները»,- հայտարարել է Պավլոպուլոսը:
Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հարցին: «Չեմ կարող չանդրադառնալ մեր համատեղ՝ Կիպրոսի խնդրին: Հունաստանն այս հարցով լուծում է որոնում, և հուսով ենք՝ ամենակարճ ժամանակում արդար լուծում կլինի: Կիպրոսի հարցին անդրադառնալիս կարևոր է հիշել, որ Եվրամիության յուրաքանչյուր անդամ չի կարող միջամտել Եվրամիության մեկ այլ անդամի ինքնիշխանության իրավունքին»,- ասել է Հունաստանի նախագահը:
Պավլոպուլոսը նշել է, որ Թուրքիայի հետ հնարավոր է շատ հարցերում տարակարծիք լինեն, սակայն, հարցերին արդարացիորեն մոտենալով, կարող են լուծումներ գտնել:
«Մաղթում ենք, որ այս այցը ոսկե տառերով գրվի մեր պատմության էջերում»,- այնուամենայնիվ, ասել է Հունաստանի նախագահը: