|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցից մի քանի ժամ առաջ հարցազրույց է տվել հունական Skai հեռուստաալիքին և հայտարարել, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը թարմացման կարիք ունի. հայտնում է РИА Новости-ն:
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի առնչությամբ «լուրջ մտավախությունների» մասին:
Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, սահմաններ է հաստատում երկու երկրների միջև և սահմանում Էգեյան ծովում կղզիների նկատմամբ Հունաստանի իրավունքները:
Թուրքիայի նախագահը չի պարզաբանել` ինչ փոփոխություններ է ձգտում իրականացնել, սակայն ասել է, որ որոշ կղզիների միջև հեռավորությունը «խնդրահարույց» է: