| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում նշվել է Լոզանի պայմանագրի ստորագրման 98-ամյակը: Լոզանի խաղաղության պայմանագրի նկատմամբ վերաբերմունքը թուրք պահպանողականներին ու քեմալականներին բաժանող բազմաթիվ թեմաներից մեկն է:
Պահպանողականները (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և իսլամամետ այլ ուժեր), որպես կանոն, մեղմ ակնարկում են, որ դա պարտություն էր: Նման միտք մեկ տարի առաջ արտահայտել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Չնայած հանգամանքին, որ վերջին տարիներին Էրդողանը նշում էր Լոզանի համաձայնագրի կարևորությունը, Թուրքիայի նախագահը հաճախ նշում էր, որ, չնայած ռազմական հաղթանակներին, երկիրը պարտվել է բանակցություններում: Որպես կանոն՝ պահպանողական ճամբարը դրականորեն է ընկալում այս պայմանագիրը վերանայելու գաղափարը:
Քեմալականները, ընդհակառակը, համարում են Լոզանը ամենակարևոր հաղթանակներից մեկը, որի շնորհիվ Աթաթուրքը թույլ չտվեց բաժանել ժամանակակից Թուրքիայի տարածքը Անտանտի երկրների միջև: Պայմանագրի վերանայման մասին խոսակցությունները չափազանց բացասական են ընկալվում:
Լոզանի պայմանագրի շուրջ շատ առասպելներ կան. օրինակ, որ պայմանագրի ժամկետը լրանում է 100 տարի անց, կամ հանքարդյունաբերության արգելքը, որն իբր նշված է պայմանագրում:
Նշենք, որ Լոզանը կնքվել է 1923 թ. հուլիսի 24-ին, որի շնորհիվ Թուրքիան օրինականացրեց իր հողային նվաճումները (նաև Հայաստանի հաշվին)՝ ի չիք դարձնելով Սևրի պայմանագրի իրականացման հույսերը։