Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 571.1 տոննա (կենդանի քաշով) անասուն եւ թռչուն, արտադրվել է 8188.6 տոննա կաթ, 5770.0 հազար հատ ձու:
Չնայած մսի իրացման մեծ ծավալներին` Ստեփանակերտում վերջին շրջանում միս գտնելն այնքան էլ հեշտ չէ. խոզի մսի պակաս լինելը հիմնականում պայմանավորված է հանրապետության որոշ բնակավայրերում արձանագրված աֆրիկյան ժանտախտով։ Փաստը, սակայն, չի ազդել մսի գնի վրա, ինչը չի կարելի ասել տավարի մսի մասին։ Այժմ Ստեփանակերտի մսի վաճառակետերում խոզի մսի 1 կիլոգրամն արժե 2600 դրամ, իսկ տավարինը՝ 2300 դրամ։
Հետաքրքիր գներ են նաեւ ձվի շուկայում. տնական ձու շուկայից կարելի է ձեռք բերել 50-55 դրամով, իսկ խանութի ձուն արժե 60-65 դրամ։ Պետք է նշել, որ նման գնային տարբերություն Ստեփանակերտում երբեք չի եղել։
Հիշեցնենք, որ 2010 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում իրացվել է 4814.5 տոննա (կենդանի քաշով) անասուն եւ թռչուն, արտադրվել է 32773.4 տոննա կաթ, 22734.3 հազ. հատ ձու: