|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 13-ի սահմաններում շտապօգնության ենթակայանում ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 18 փողոցի տներից մեկում տղամարդ է հանկարծամահ եղել: Քիչ անց ահազանգ է ստացվել, որ մահացածը վնասվածքներով է:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, դեպքի հանգամանքները պարզվում են:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր: Կայքի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, և նրան ավելի շատ ճանաչում են Կճո մականվամբ: