կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 15:53
Հասարակություն

Հրդեհ` Սարի թաղում

Հրդեհ` Սարի թաղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՏԿԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Խ.-ին պատկանող տանը կից ավտոտնակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել՝ 12.51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ) և ներսում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի 34AL024 պետհամարանիշով, «ՎՈԼԳԱ-21» մակնիշի (պ/հ-ն բացակայում է), «Դեյվու» մակնիշի (պ/հ-ն բացակայում է) ավտոմեքենաները:

 

Բնակարաններից մեկի բնակիչ Շ. Խ.-ը (ծնվ. 1997թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: