կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 11:35
Հասարակություն

Սարի թաղում հրդեհի երրորդ զոհի դին են հայտնաբերել

Սարի թաղում հրդեհի երրորդ զոհի դին են հայտնաբերել

Դեկտեմբերի 28-ին` ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: 

Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150 քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի:
Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ.Հովսեփյանը:
 
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի: Ժամը 10.46-ին դրությանբ հրշեջ-փրկարարները հայտաբերել և դուրս են բերել 3-րդ դին:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: