Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Հ.-ին պատկանող տունը կառուցվել է 1960-ական թթ. և ըստ քաղաքաշինության նախարարության «Բնակելի, հասարարական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակների հետազոտման մեթոդական ցուցումների» տան տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային (մաշվածությունը` 4-րդ աստիճան). կրող կոնստրուկցիաների վիճակը վթարային է, ոչ կրողներինը` խարխուլ, տան առանձին հատվածներում առկա են մոտ 25 մմ բացվածքով ճաքեր:
Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության շինարարական և բարեկարգման վարչության պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: