կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 17:22
Հասարակություն

Կրակոցներ` Սարի թաղում. shamshyan.com

Կրակոցներ` Սարի թաղում. shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

 

«Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները: Այս պահին դեպքի վայրում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետներն առգրավում են դեպքի վայրում հայտնաբերված Մակարով տեսակի ատրճանակից արձակված 7-ից ավելի պարկուճները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից են արձակվել կրակոցները: Ներկա պահին ոստիկանությունը պարզում է, թե արդյոք կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան, թե ոչ:

 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն այս պահին հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների հետքեր մի քանի,և ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հանցագործությունը կատարած անձինք վրացական համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի: Բարեբախտաբար Range Rover-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ «բաշիբոզուկներից», տեղի չի ունեցել վթար: Այս պահին մեքենան կայանված է Range Rover-ի վարորդի տան մոտ»,-գրում է կայքը: 


Մանրամասն ` սկզբնաղբյուրում: