կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 18:21
Հասարակություն

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարանները, նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը ամանորյա օրերին կաշխատեն: Այս  մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։ 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։

«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը կաշխատի դեկտեմբերի 31-ին, 2022 թ. հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։