Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում ընթանում է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ կառավարությունն առաջարկել է անցկացնել 1,5 ժամանոց 4 նիստ` կեսժամյա ընդմիջումով: ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց նիստն անցկացնել առանց ընդմիջման, ինչը վեճի առիթ դարձավ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ օրակարգում շատ կարևոր հարցեր կան, և չի կարելի քննարկել այդքան արագ: Նա առաջարկեց, որ նիստերն ընթանան ընդմիջումով, որպեսզի քննարկման համար ժամանակ մնա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ բողոքեց ԱԺ աշխատանքների կազմակերպման ձևից՝ հայտարարելով, որ 35 օրենքով փաթեթը մեկժամային քննարկման է դրվում, իսկ առաց ընդմիջման արտահերթները հնարավորություն չեն տալիս քննարկելու, թե ինչ առաջարկություններ են արվել նախագծերում, կամ իրենց արված առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ։ «Այս ընթացակարգով չենք հասցնում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել նախագծերում։ Մենք դեմ ենք այս ընթացակարգին»,- ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Փաշինյանը հետ` հայտարարելով, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է առանց ընդմիջման աշխատելու ռեժիմին։ «Մեր աշխատատեղն այստեղ է, և եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ։ Մենք գտնում ենք, որ ընդմիջման ռեժիմները պետք է պահպանել և աշխատել մինչև օրակարգի սպառելը։ Որևէ հապճեպության խնդիր չենք տեսնում, ուստի մենք ևս դեմ ենք, որ ընդմիջումը հանվի», - հայտարարեց Զոհրաբյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շարունակեց պնդել, որ պետք է աշխատել առանց ընդմիջման ռեժիմի՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են երկարացնել աշխատանքը և հավելյալ նիստ գումարել։
Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, և ընդդիմադիրների բողոքը չընդունվեց։ Բաբլոյանն էլ հայտարարեց, որ խորհրդարանը կաշխատի առանց ընդմիջման, իսկ հարցերի քննարկումից անմիջապես հետո դրանք կդրվեն քննարկման։