|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երևանի քաղաքաետարանը հայտնում է, որ շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Հունվարի 4-ին, ժամը 12.47-ի դրությամբ Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ):
«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11.00-15.00-ն հերթապահում են տեղամասային թերապևտներ և մանկաբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն:
Խնդրում ենք, շտապօգնության ծառայությանը դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի արդյունքում չտուժեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեն անհետաձգելի բժշկական օգնության»,- ասված է հաղորդագրության մեջ: