|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել անօդաչու սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը Ադրբեջանի պահանջով փորձել է ռմբակոծել հայկական դիրքերն իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է calcalistech.com-ը՝ Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը հայտարարել է, որ հայցը ներկայացրել են նույն ընկերության ներդրողները` 115 մլն դոլար պահանջելով:
Պատգամավորը քննադատել է Իսրայելի իշխանությունների` զենքի և ռազմական տեխնոլոգիաների արտահանման քաղաքականությունը: Նա նաև դիմել է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին` Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառելու` Aeronautics-ի լիցենզիան դադարեցնելու պահանջով:
Սակայն, քանի որ Իսրայելի ՊՆ պաշտոնական կայքում նշված է, որ Aeronautics-ի արտադրության մի մասն իսրայելական մեկ այլ` AZAD Systems ընկերության գործարանում է կատարվում, հետևաբար` Ադրբեջանը դեռ կարող է ձեռք բերել իսրայելական անօդաչու սարքեր: