Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ընթացքում հավաքված գումարի չափը կազմել է 14 115 940 դոլար: Այս մասին լրագրողներին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
Նրա խոսքով` հեռուստամարաթոնից հետո գումարն աճել է` ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 մլն դոլարի մասին էր խոսք գնում, սակայն իրականում մուտք էր եղել միայն 7 մլն դոլար գումար:
«Հոկտեմբերի սկզբին, երբ աշխատանքի անցա հիմնադրամում, հիմնադրամի նկատմամբ վստահության մեծ խնդիր կար թե' Հայաստանում, թե' արտասահմանում: Նույն ամսին այցելեցի Կանադա և ԱՄՆ, հանդիպեցի դոնոր կազմակերպությունների և անհատների հետ: Խորը հիասթափություն կար հիմնադրամի նկատմամբ, քանի որ կարծում էին, որ իրենց գումարները մսխվել են: Փորձեցինք որքան հնարավոր է վերականգնել վստահությունը»,- ասաց Արշամյանը:
Նրա խոսքով` հիմնադրամը UNICEF-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել 2 օր առաջ, որի արդյունքում 245 000 դոլար է հավաքվել: Արշամյանը տեղեկացրեց, որ այդ դրամահավաքը կազմակերպված է եղել Երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ, և գումարի հիմնական մասն ուղղվելու է Գյումրիում և Սպիտակում բնակարանաշինությանը:
Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ` մեծացել է նվիրատվությունների թիվը. եթե 2017-ին եղել է մոտ 3240 նվիրատվություն, ապա այս տարի միայն Հայաստանում դրանց թիվը հասել է 3623-ի: «Մեծացել է նաև SMS փոխանցումների թիվը` եթե նախորդ տարի ստացել էինք 305 SMS, ապա այս տարի` 1465: Բացի այդ` պետական հաստատությունները, բանկերը նույնպես մեծ ներդրում են արել»,- հայտնեց նա:
Արշամյանի խոսքով` Հայաստանից ունեցել են 901 653 դոլարի նվիրատվություն, Արցախից՝ 700 000 դոլարի, ԱՄՆ-ից՝ 5 մլն 500 000-ի, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից և Շվեյցարիայից՝ 1 մլն 510 000-ի, Բրազիլիայից՝ 50 000 մլն դոլարի: Նա նշեց նաև, որ այս տարի Իրանից է մեծ նվիրատվություն ստացվել` 1 մլն 505 000 դոլարի չափով: