Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը, ըստ «Ազատության» աղբյուրների, անձամբ Փաշինյանի տիկինն է փոխանցելու։
Թե ինչպիսի օգնության մասին է խոսքը և ինչպես են այն ուղարկել Ուկրաինա՝ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսիկ մեկ անգամ չէ հայտարարել՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և աջակցում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը։
Փաշինյանը օգնություն է ուղարկել այն երկրին, որը Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք էր տրամադրել և որը կիրառվելց հայ ժողովրդի, հայ զինվորի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս մասին դեռ 2022 թ․ նոյեմբերին հայտարարել էր ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ «Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել, որը կիրառվել է 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասել էր նա:
Ի դեպ, Ուկրաինան և Ադրբեջանը հարաբերություններում մի քանի «աջակցության կետեր» կան։ Համերաշխություն Հայոց ցեղասպանության և նԼեռնային Ղարաբաղի հարցում չճանաչման, ռազմատեխնիկական համագործակցություն հարցում։
Փաշինյանական իշխանություններն առաջնորդվում են հետևյալ սկբունքով՝ իմ թշնամու բարեկամն իմ բարեկամն է։
Անի Նահապետյան