|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ անօդաչուներ պատրաստող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերութանը Ադրբեջանում փորձարկումների ժամանակ հայկական զորեքրի դեմ անօդաչու կիրառելու համար. գրում է Еркрамас-ը:
Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ դատարանում որպես մեղադրյալներ հանդես կգան ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման հարցով տնօրեն Հայիմ Հիվաշարը և մարքեթինգի հարցով տնօրեն Դեյվիդ Գոլդինը:
Հետաքննությունը սկսել է անցյալ տարվա սեպտեմբերին: Անցյալ տարվա օգոստոսին ընկերությունը զրկվել է «կարևոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչուի մատակարարման արտոնագրից: Նշվում է, որ, հավանաբար, խոսքը Ադրբեջանի մասին է:Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2016-ին Ադրբեջանը կիրառել է իսրայելական արտադրության «Նագոր» անօդաչու սարքը հայկական ավտոբուսի վրա հարձակման ժամանակ: