|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին 60 կգ,84 կգ,120 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանը չէր ներկայացրել 120 կգ քաշային ըմբիշի:
Մուսա Մուրտազալիևը (84կգ) ամփոփիչ գոտեմարտում պարտվեց հունգարացի ըմբիշին՝ 3:1: Նա բոլոր միավորները մրցակցին տվել է իր պասիվության համար:
Իսկ ահա 66 կգ քաշային Արթուր Առաքելյանը, ով գոտեմարտում էր բրոնզե մեդալի համար, պարտվել է իրանցի մարզիկին 7:0:
Վաղը մրցագորգ դուրս կգա 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: