| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
             Թեհրանում ավարտված Թախտիի գավաթի միջազգային ավանդական՝ 35-րդ խաղարկությունում մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի և Սուրեն Մարկոսյանի ղեկավարությամբ հիմնականում Հայաստանի ընտրանու 2 և 3-րդ համարներով համալրված մեր երկրի պատվիրակներին չհաջողվեց մրցանակ նվաճել: 
 
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերցիայի պաշտոնական կայքը, մրցաշարին հայտավորված Հայաստանի 11 ըմբիշներից առավել հաջող էին 2-րդ օրը հանդես եկած Նարեկ Սիրունյանի (65 կգ) և Իշխան Պողոսյանի (70 կգ) մրցելույթները: Նրանք շատ մոտ էին ստուգատեսի բրոնզե պարգևին, սակայն երկուսն էլ տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերն ու զբաղեցրին 5-րդ տեղը: 
 
Նշենք, որ վնասվածքի պատճառով մրցավայր չկարողացավ մեկնել Միհրան Ջաբուրյանը (57 կգ ): 
 Մրցաշարի 2-րդ օրը, ինչպեսև առաջին օրն էր, մրցանակների «առյուծի» բաժնին տիրացան տանտերերը՝ իրանցի ըմբիշները: Նրանք երեկ խաղարկված 16 մեդալներից նվաճեցին 14-ը (4 ոսկե, 3 արծաթե, 7 բրոնզե): 
 Դա էլ օգնեց Իրանի հավաքականին թիմային պայքարում բացահայտ առավելությամբ գրավել 1-ին տեղը:
 1. Իրան՝ 79 միավոր,
 2. Վրաստան՝47,
 3.Հնդկաստան՝ 21,
 4. Ուկրաինա՝ 17,
 5. Ադրբեջան՝ 14,
 6. ՀԱՅԱՍՏԱՆ՝ 13 միավոր: 
 
Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչները բավական խոշոր դրամական մրցանակներ էին սահմանել. 1-ին տեղ՝ 20 հազար, 2-րդ՝ 12 հազար, 3-րդ՝ 8 հազար դոլար: 
 
Իսկ ահա +90 կգ քաշային կարգում առանձին հատուկ վիճարկված գլխավորը մրցանակը ՝ 40 հազար դոլար բաժին հասավ իրանցի ըմբիշ Ջաբեր Սադեղզադեհին