|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից:
59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում:
66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին:
Երեկ մեդալ չէին կարողացել նվաճել նաեւ Արմեն Հակոբյանը (71 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Այսպիսով` հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:
Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի` 23 տարեկանների Հայաստանի հավաքականը: