|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Լրագրողները հետաքրքրվել են` արդյո՞ք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԼՂ համակամարտության կարգավորման «Պուտինի պլան» է բերել տարածաշրջան կատարած այցի ժամանակ, ինչի մասին գրել են որոշ ԶԼՄ-ներ:
«Այդ թեման բազմիցս մեկնաբանվել է այցից առաջ և հետո: Միանշանակ պատասխան ենք տվել այդ հարցին: Մեզ մոտ աշխատում է ԱԳՆ կայքը, դա մեծ պորտալ է: Մենք ճեպազրույցներ և մամուլի ասուլիսներ ենք ունենում: Մենք միշտ մանրամասն պատասխանում ենք բոլոր հարցերին: Լավ կլինի որ ԶԼՄ-ների հրապարակումներում մեր դիրքորոշումն էլ հիշատակվի: Երբեմն հեղինակների մտքի թռիչքը այնքան նպատակասլաց է, որ այն հնարավոր չէ կանգնեցնել, հնարավոր է նաև, որ պետք էլ չէ»,- ասել է Զախարովան: