|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ավանդական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Թե' Հայաստանը, թե' Ադրբեջանն ունեն խնդրի լուծման իրենց տեսակետները: Գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա կողմերի դիրքորոշումների մոտեցում է ենթադրում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ իրադրությունը լուծման, առաջ մղման անհրաժեշտություն ունի: «Այդ պատճառով վերջին շրջանում ակտիվացել են շփումները, որոնք իրականացվում են տարբեր ձևաչափերով»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի` Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: «Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի, սակայն` ոչ ի վնաս երկու ժողովուրդների, նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է նա: