|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին մասնակցում են երկու երկրների ղեկավարությունները, դրանց տեղյաk են նաև փորձագիտական հանրությունները, ուստի որևէ անակնկալ չի կարող լինել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիմա ընթանում են ակտիվ բանակցություններ: Դա երկար գործընթաց է: Վտանգը բանակցային գործընթացի խախտման մեջ է»,- նշել է Զախարովան:
Հարցին` կարգավորման գործընթացի վրա հնարավոր է արդյոք թուրքական հնարավոր ազդեցություն, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ուշագրավ պատասխան է տվել. «Ցանկացած կառուցողական աջակցություն կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»: