կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-22 18:00
Հասարակություն

Երբ են դադարելու տեղումները

Երբ են դադարելու տեղումները

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: