կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 16:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցության երիտասարդականի պայքարը չի դադարելու․ Արգիշտի Գևորգյան

Ցանկացած դաշնակցականի նպատակը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտումն է, երբ որ կհասնենք դրան, նոր մեր պայքարը կդադարի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արգիշտի Գևորգյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մինչև երբ է պայքարելու Դաշնակցության երիտասարդական կառույցը։  

«ՀՅԴ երիտասարդական միությունը անցնող տարիներին շատ հարցերում եղել է պայքարի առաջնագծում թե՛ սոցիալական հարցերում, երբ «ահազանգ» նախագծի շրջանակում եկամտահարկի հարթեցման դեմ էինք պայքարում, թե՛ կրթության և գիտության ոլորտում տիրող քաոսի և անարդարությունների դեմ։ Մեր պայքարի նպատակը այս ամեն ինչից խուսափելն էր, ցավոք, մեզ չհաջողվեց դա, եկավ հասավ օրը ու մեզ պարտադրվեց պատերազմ և Դաշնակցության երիտասարդականը նաև պատերազմում էր։ Դրանից հետո, այո, նաև Հայրենիքի փրկության շարժման, «Հայաստան» դաշինքի շրջանակում ենք պայքարել։ Հիմա ստացվել է այնպես, որ այս ամենը չի բավարարել այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, և Դաշնակցության երիտասարդականի պայքարը չի դադարելու»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․