Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայ ուսանողը պիտի հասկանա, որ կրթության ոլորտում հայագիտական առարկաների անտեսումը հարված է հասցնելու մեր ապագային, մեր ազգային արժեհամակարգին, կրթական հաստատություններին, գիտնականներին ու հենց ուսանողին։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյանի իր էջում գրել է ԵՊՀ ծրագրերի համակարգող, «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամ Էդուարդ Գալստյանը:
Գրառումն ամբոջությամբ ստորև.
«Անկախ օրակարգի առատությունից՝ հանուն ազգային կրթության մղվող պայքարը չի դադարելու ու չի անտեսնվելու։
Հայ ուսանողը պիտի հասկանա, որ կրթության ոլորտում հայագիտական առարկաների անտեսումը հարված է հասցնելու մեր ապագային, մեր ազգային արժեհամակարգին, կրթական հաստատություններին, գիտնականներին ու հենց ուսանողին:
Սկսեմ նրանից, որ հայագիտական առարկաները դպրոցներում չեն դասավանդվում բավարար մակարդակով՝ ունենալով պարտադիր դասավանդվող առարկաների կարգավիճակ։ Դրա մասին են փաստում ընդունելության քննությունների արդյունքները։ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից անբավարար գնահատական ստացողների թիվը բավական մեծ է։ Սա այն դեպքում, երբ դիմորդների մի ստվար հատված, բացի դպրոցում այս առարկաները սովորելուց, նաև դիմում է կրկնուսույցի օգնությանը։
Հայագիտական առարկաների՝ օրենքով «պաշտպանված» կարգավիճակից զրկվելը նաև վտանգելու է հայագիտական ֆակուլտետների ապագան, որոնք, առանց այդ էլ, խնդիրներ ունեն՝ դիմորդների թվի նվազման պատճառով։
Սա իհարկե, չի նշանակում, որ ֆակուլտետները կամ բուհերը մեղավոր չեն այս վիճակի համար։ Բուհերում՝ մասնավորապես ոչ մասնագիտական ֆակուլտետներում, այս առարկաների դասավանդման մակարդակը, իմ սուբյեկտիվ կարծիքով, բավարար համարել չի կարելի։
Միով բանիվ, փոփոխություններ պետք են, բայց պետք է գտնել ավելի քիչ ռիսկային, ավելի կառուցողական ճանապարհ, որպեսզի չվնասենք այն ամենն, ինչ կենսական նշանակություն ունի մեր ազգի համար։
Հանուն ազգային կրթության պայքարը շարունակվում է ու շարունակվելու է։ Մենք այլընտրանք չունենք»։