կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 17:50
Հասարակություն

Ավտովթար` Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին. «Մերսեդես»-ի 24-ամյա վարորդի վիճակը ծանր է

Ավտովթար` Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին. «Մերսեդես»-ի 24-ամյա վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Mersedec 600» մակնիշի (վարորդ` 1991 թ. ծնված Դ. Խ.) 50 UL 003 և «Գազել» մակնիշի (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Հ.) 18LO463 պետհամարանիշների մարդատար ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ. բժիշկները Դ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Հ.-ինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: