| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է և ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բոլոր բաղադրիչներն առկա են: ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա ընդգծեց, որ բանակցությունների բոլոր բաղադրիչները ամրագրված են փաստաթղթերում, և միակ բանը, որ դժվարություն է հարուցում, կարգավորման բաղադրիչների փաթեթային լինելն է:
«Դժվար է փաթեթից վերցնել այդ բաղադրիչներից մեկ, երկուսը, եւ ասել՝ այ, եկեք, դրա հիման վրա համաձայնության հասնենք, քանի որ մնացած հավասարակշռող բաղադրիչները կարող են դուրս մնալ»,- նշեց Լավրովը։
Ըստ նրա` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել Ժնևում իրենց հանդիպումը, և կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը նպաստի բանակցություններին։
Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը նշեց. «Չափազանց լավատեսություն չեմ հայտնի։ Սա բարդ խնդիր է: Ցավով եմ նշում` բանակցություններն արագ չեն ավարտվի»։