կարևոր
2584 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-10 15:10
Աշխարհ

Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը հնարավորինս շուտ կավարտի Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը հնարավորինս շուտ կավարտի Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը որքան հնարավոր է շուտ կավարտի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Խփված AZAL ինքնաթիռի հարցը մնում է օրակարգում։ Մենք այս հարցը բարձրացնում ենք ռուսական կողմի հետ մեր բոլոր շփումների ժամանակ», - ասել է նա։

Ռուսական կողմի բացատրությունն այն է, որ Ռուսաստանում ներկայումս քննչական գործողություններ են ընթանում։ Նրանք ասում են, որ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրեն հետաքննության ավարտից հետո։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։