|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները փակել են Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ գլխավոր մուտքին հարող հատվածը:
Քիչ առաջ Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը դասադուլավոր ուսանողներին հորդորեց բացել պողոտան` նշելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի համապատասխան գործողությունների:
«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, մենք հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք: Ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Մենք տևական ժամանակ հանդուրժողականություն ենք ցուցաբերել, դուք 7 օր շարունակ կոպիտ կերպով խախտել եք «Հավաքների ազատության մասին օրենքը» այն դեպքում, որ դուք կարող էիք դիմել լիազոր մարմնին և երթեր ու հավաքներ անելու համապատասխան թույլտվություն ստանալ»,- ասաց Օսիպյանը և ուսանողներին փողոցն ազատելու համար 5 րոպե ժամանակ տվեց:
«Մենք քաղաքացիների կողմից բողոքներ ունենք, քանի որ դուք սահմանափակում եք նրանց ազատ տեղաշարժը: Մենք, տեսնելով ձեր տարիքը, չենք փորձել գնալ օրենքով նախատեսված այլ գործողությունների»,- ասաց նա: