կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-28 12:53
Իրավական

Վալերի Օսիպյանը զգուշացնում է` ազատել Բաղրամյան պողոտան

Վալերի Օսիպյանը զգուշացնում է` ազատել Բաղրամյան պողոտան

Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ մինչև վաղը առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում կիրականացնի հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառում: Վալերի Օսիպյանը խոսեց Բաղրամյանում ապրող բնակիչների բողոքների մասին, որ այդ բնակիչները ոստիկաններին մեղադրում են անգործության մեջ, ինչը այդպես չէ:

Եվ որ դրա վառ վկայությունն է այն, որ ոստիկանությունն այդքան ցուցարարների մեջից կարողացավ զիված անձին հայտնաբերել ու չեզոքացնել: Նա նշեց, որ ոստիկանությունը շնորհավորում է բոլորին, ցույցի մասնակիցներին, նախաձեռնող խմբի անդամներին ու ազգաբնակչությանը` հաղթանակի համար:

Նա հորդորեց հավաքի մասնակիցներին լինել ողջամիտ, վերադառնալ կամ Ազատության հրապարակ, կամ հավաքների համար ընտրել մի այնպիսի վայր, որը բանուկ մասից հեռու կլինի: «Կարող էինք հասարակական կարգը ավելի շուտ վերականգնել, բայց չէինք ուզում սրել լարվածությունը, կան քաղաքական խմբավորումներ, որոնք փորձում են հավաքի մասնակիցներին սխալ ճանապարհով ուղղորդել: Հորդորում եմ դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները, հատկապես 23:00-ից հետո, կոչ ենք անում բոլորին վերադառնալ Ազատության հրապարակ:Ոստիկանությունը օրենքի սահմաններում կանի ամեն ինչ, որ վերականգնի Բաղրամյան փողոցում արդեն տևական ժամանակ խախտված հասարակական կարգը»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը` հավելելով, որ հասարակական կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Վալերի Օսիպյանը խոստովանեց, որ այն, ինչ անում են ցուցրարարները, անում են ողջ ազգաբնակչության համար, քանի որ դա սոցիալական հարց է, բայց երեկվանից սկսած՝ ՀՀ նախագահի հայտարարությունից հետո, ցուցարարները արդեն պետք է ազատեն Բաղրամյան պողոտան: