կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 10:29
Հասարակություն

Քաղաքացիները աղբամաններով փակել էին Բաղրամյան պողոտան. այստեղ է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը

Քաղաքացիները աղբամաններով փակել էին Բաղրամյան պողոտան. այստեղ է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ մայիսի 4-ի առավոտյան, քաղաքացիները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք աղբամանները բերել են փողոցի կենտրոն ու իրենք էլ կանգնել մեջտեղում՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան»։

Ակցիայի վայր ժամանած մեծաթիվ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին՝ պողոտան ազատելու համար, ապա սկսեցին, ուժ կիրառելով, ազատել ճանապարհը: Այստեղ է նաեւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: 

Ոստիկանները նաեւ բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին եւ, ի վերջո, բացեցին պողոտան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բիրտ ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես՝ փակվել են Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: