Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բաղրամյան պողոտան շարունակում է փակված մնալ: Այնտեղ են մի խումբ երիտասարդներ, ովքեր հայտարարեցին, որ ոչ թե ցուցարարներն են փակել Բաղրամյան պողոտան, այլ հենց ոստիկանները:
Նշենք, որ մի ժամ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորում էր ինքնակամ ապամոնտաժել բարիկադները, հեռացնել աղբամանները և ազատել Բաղրամյան պողոտան:
Հիմա մի խումբ երիտասարդներ հայտարարում են, որ եթե ոստիկանները ցանկանային ազատել պողոտան, դա վաղուց կանեին, բայց նրանք ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, հետևաբար` հենց ոստիկաններին է ձեռնտու պողոտան փակ պահել:
Լրագրողներից մեկը հարցրեց` եթե ոստիկանները հիմա աղբարկղները տանեն, ցուցարարները թույլ կտա՞ն: Երիտասարդներից մեկը պատասխանեց. «Ես չեմ թողող-չթողողը, բարիկադը ժողովրդի կողմից է կառուցվել»: Երիտասարդները պնդեցին, որ աղբարկղներն իրենց ինքնապաշտպանության համար են, և իրենք չեն պատրաստվում դրանք ապամոնտաժել: