|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան։ Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել համաձայնագրի ստորագմանը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ, այդ պահից սկսած հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք եւ Ազգային ժողով: