|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք իրեն, որ ուզում ենք հանդիպել, խոսել: Էսօր-էգուց է արել, մեկ ասել է՝ երկրում չեմ, մեկ՝ արձակուրդ եմ: Այսօր էլ պայմանավորվածություն է եղել, եկել ենք, հիմա էլ ասում է՝ 4 հոգի պետք է գա: Մենք էլ ասացինք, որ մենք 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինեն, ընդունեն: Եթե իր առանձնասենյակը փոքր է, ինքը կարող է իջնել», - ասաց ծնողներից մեկը: