Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեսյբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստից:
«Նիստին ընդունվեց նաև էներգետիկ ոլորտին վերաբերող զեկույցը` «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» վերնագրով:
Զեկույցի հոդված 15-ում տեղ է գտել հետևյալ պարբերությունը.
15....ընդգծում ենք, որ հակամարտության գոտիները պետք է պատշաճ ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում, անկախ քաղաքական իրավիճակից, որպեսզի մարդկանց բնապահպանական կարիքները ամբողջովին երաշխավորված լինեն: Ընդգծում ենք, որ ոլորտային քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ներառական լինի :
Փաստացի առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման, ոլորտային միջազգայնացման և ներառման կոչ է արվում: Հիշեցնենք, որ սա կրթության ոլորտից հետո երկրորդ ոլորտն է, որտեղ ի հեճուկս Ադրբեջանի կողմից Արցախի միջազգային մեկուսացման ջանքերի, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման հիման վրա նման մոտեցում է ցուցաբերվում: Կարծում եմ, սա արդյունավետ ուղղություն է Արցախի հետևողական միջազգայնացումը այս և այլ ոլորտներում ապահովելու համար»: