Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստից հետո համանախագահներ վրացի Վիկտոր Դոլիձեն, ֆինն Հեյդի Հաուտալան ու ուկրաինացի Բորիս Տարասյուկը հանդիպել են լրագրողների հետ:
Լրագրողներից մեկի հարցին, որ ինչո՞ւ Եվրոպան հետևողական չէ իր կողմից հռչակած «բաց երկնքի քաղաքականության» հարցում` նկատի ունենալով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ունենալ քաղաքացիական օդանավակայան և օգտվել բաց երկնքից, վրացի Վիկտոր Դոլիձեն նշեց, որ ԼՂ հակամարտության խնդրով զբաղվում է Մինսկի Խումբը, և որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Լրագրողը պնդեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե հակամարտությանը, այլ Արցախի ժողովրդի քաղաքացիական իրավունքին: Հեյդի Հաուտալան խուսափեց պատասխանից` ասելով, որ իրենք Մինսկի խումբը չեն, և որ դա իրենց գործը չէ:
Լրագրողները հարց ուղղեցին Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ, երբ իշխող կուսակցությունը ճնշումների միջոցով չեզոքացրեց մեծության երկրորդ քաղաքական ուժին: Այս հարցին էլ բանախոսները չցանկանացան պատասխանել կամ այդ կապակցությամբ կարծիք հայտնել` ասելով, որ իրենք չեն խառնվում ներքաղաքական ու միջկուսակցական խնդիրներին, և որ Հայաստանի կառավարությունը պետք է հաշվետու լինի իր ժողովրդին ամեն քայլի համար:
«Եվրանեսթ»-ի համանախագահները խուսափեցին նաև Yerkir.am-ի հարցին ուղիղ պատասխանելուց, որը վերաբերում էր Հայաստանի ընտրություններին: Արդյո՞ք եվրոպացիները ավելի խիստ են հետևելու առաջիկա ընտրություններին, մանավանդ` Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, Հեյդի Հաուտալան միայն պատասխանեց, որ ընտրությունները հսկելու լավագույն մեխանիզմը ԵԱՀԿ ԺՄԻԳ-ն է, և այդ կառույցը առավել արդյունավետ կդիտարկի ընտրությունների ընթացքը, եթե մի քիչ ավելի վաղ ժամանեն Հայաստան ու սկսեն իրենց դիտարկումները: