|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան` ընդդեմ Արցախի Հանրապետության, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
«Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։
Այդ նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք` «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի' սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր»,- նշված է հայտարարության մեջ: