|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի ժամանակ իրենց նկատառումները որոշ խնդիրների վերաբերյալ ներկայացրեցին նաև հայ պատգամավորները: Մասնավորապես` Հրանտ Բագրատյանը կարևորեց, որ քաղաքական բանավեճերը անջատ լինեն տնտեսական բանավեճերից, որովհետև, ըստ նրաի, շատ հաճախ քաղաքական բանավեճերը վերջանում են տնտեսական բլոկադայով:
Ըստ Բագրատյանի` Եվրոպան ունի գլոբալ տնտեսություն, և խնդիր է առաջանում հաշվարկել վիճակագրությունը, ինչը կարևոր է Հայաստանի պես պետությունների համար:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց փակ սահմանների վերացման հարցը: «Կարևորում եմ, որ Եվրոպան բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիան և Ադրբեջանը արդեն 20 տարի է՝ Հայաստանի հանդեպ կիրառում են շրջափակման քաղաքականություն: Հայաստանը չունի ելք դեպի ծով, եւ Եվրոպայի հետ նրան կապող միակ սահմանը Վրաստանն է: Շատ եմ կարևորում, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանները, այդ դեպքում Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ կունենա` ինտեգրվելու Եվրոպային»,- ասաց պատգամավորը: