կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 13:31
Տարածաշրջան

Պուտինի հետ անձամբ եմ խոսելու Ղարաբաղյան հարցի մասին. Էրդողան

Պուտինի հետ անձամբ եմ խոսելու Ղարաբաղյան հարցի մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Արցախյան հարցին:

Ըստ Haberturk-ի՝ հերթական անգամ շեշտելով Ադրբեջանին իրենց աջակցության մասին՝ նա ասել է. «Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, արդյունք ստանալն ավելի կհեշտանա»։