|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ Նորմանդիայի գագաթնաժողովը չկայանա, ինքը հնարավորություն կգտնի յուրաքանչյուր առաջնորդի հետ առանձին հանդիպելու. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այդ թվում`Զելենսկին ցանկություն է հայտնել երկկողմ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան մասնակցում են Նորմանդիայի ձևաչափին: Չորս երկրների ղեկավարների վերջին բանակցությունները տեղի են ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին: Հանդիպման արդյունքներն էին ձերբակալվածների փոխանակման, զինադադարի և սահմանազատման գծի երեք հատվածներում ուժերի բաժանման մասին համաձայնագրերը։