|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համագործակցության համապարփակ զարգացումն ԱՊՀ-ում անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի լուծման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով նիստում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ադրբեջանը շահագրգռված է ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու հարցում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Բայց Համագործակցության շրջանակներում համակողմանի համագործակցությունն անհնար է առանց հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման», - ասել է Ասադովը:
Ադրբեջանցի պաշտոնյան, ըստ «ձևավորված ավանդույթի», Հայաստանին մեղադրել է սեպտեմբերի 27-ին սկսված հակամարտությունը սրելու մեջ: