Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ «Հին Երևանի» մասով երկու հիմնական ծրագիր կա, որոնցից մեկի ներդրումները գերազանցում են 150 մլն դոլարը:
«Կարող եմ ասել, որ արդեն մի քանի շաբաթ է` ծրագիրը վերջնական սկսված է։ Տերյան փողոցի, Բյուզանդի և Արամի հարակից մասում սկսված է ստորգետնյա շինարարություն։ Այն մի քանի տեղում սկսված է և լայն թափ կստանա։ Մյուս տարի կտեսնենք, որ «Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն»,- ասաց Սարգսյանը, ապա հավելեց, որ մասնավոր ներդրողն արդեն հայտնի է, և նրա հետ կա կնքված պայմանագիր։
Նրա խոսքով՝ մյուս ծրագիրը նախատեսում է հին Երևանի հատված ստեղծել Կոնդ թաղամասում։ «Ցանկալի է այնտեղ տուրիստական հատված պահպանել, և լավ է, որ ներդրողները, որոնց հետ հիմա աշխատում ենք, գիտակցում են, որ ցանկալի է տուրիստական այդպիսի հատված պահպանել»,- ընդգծեց Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել։ Նաև նշեց, որ հին Երևանի ևս մեկ հատված նախատեսվում է ստեղծել Պուշկինի փողոցում՝ «Դոլմամա» ռեստորանի հարևանությամբ։
«Բոլոր այն հատվածները, որոնք հնարավոր է հին քաղաքի մաս դարձնել, մեր անմիջական ուշադրության կենտրոնում են», - եզրափակեց Սարգսյանը: