Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայաստան » խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթում նշեց, որ խորհրդարանում քննարկվող թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի ոչ թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, այլ անվտանգային խնդիրները:
«Սյունիքում իրավիճակը, նախորդ նստաշրջանից հետո, որևէ դրական առաջընթաց չի ունեցել, այլ հակառակը՝ այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինաշխատանքներ են իրականացնում այնտեղ, որևէ մեկը պատկերացում ունի՞ ինչ են կառուցում, և ինչ նոր վտանգներ կարող են ստեղծել այդ շինաշխատանքները մեր հայրեակիցների համար: Նախորդ նստաշրջանից հետո, երբ մենք բարձրաձայնեցինք մաքսակետի տեղադրման մասին, դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին այդ ճանապարհահատվածից, և դրա պատասխանատուն մինչև այսօր պարզ չէ, թե ով է: Ավելին՝ այս հարցով դիմել եմ բազմաթիվ գերատեսչությունների, և բոլորը նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ իրենց լիազորություններից դուրս է: Այսինքն՝ մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ կասի՝ ի վերջո, այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցներն ո՞ւմ պետք է ապավինեն, ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար: Ցավալիորեն, մարդիկ, որոնք 3 տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ՝ ժողովրդին»,- նշեց Աննա Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: